Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՀՀ պետական զինանշանը աղավաղվում է

ՀՀ պետական զինանշանը աղավաղվում է
14.01.2015 | 16:56

ՀՀ պետական խորհրդանշանները, մասնավորապես զինանշանը, շտկման և վերահսկման կարիք ունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, փաստելով, որ մեծ մասամբ պետական զինանշանը ներկայացվում է ոչ պատշաճ ձևով. «Որպես օրինակ, մեր անձնագրերում պետական զինանշանն այն չէ, ինչ օրենքին կից հավելվածում է: Նմանատիպ խնդիրները շատ են: Կարող եմ ասել, որ պետական մեծ թվով կայքերի վրա նույնպես սխալ զինանշան էր ներկայացված, ինչը մեր աշխատանքի շնորհիվ վերափոխվեց»: Բանախոսն ընդգծեց, որ իրավիճակը շտկելու համար բավականին աշխատանք ունեն անելու պետությունը և համապատասխան մարմինները: Խնդրի շուրջ կարծիքներ և առաջարկներ ներկայացրին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչ, դիզայներ Հարություն Սամուելյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. -Մանրամասները` առաջիկայում:

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ